.jpg)
Բուշ ավագը մասնակցել է լեսբուհիների հարսանիքի՝ վկայի կարգավիճակով
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը վկա է եղել նույնասեռական ամուսնության ժամանակ: Բուշի և նրա կնոջ՝ Բարբարայի ներկայությունը լեսբուհիների հարսանիքին հաստատել է նախկին նախագահի մամուլի ծառայությունը:
Ամուսնությունը գրանցվել է սեպտեմբերի 21-ին` տեղի քաղաքապետարանում: Կանացից մեկը հարսանիքի լուսանկարը տեղադրել է Facebook-ի իր էջում, որտեղ Բուշը ստորագրում է ամուսնության փաստաթուղթը՝ որպես վկա:
ԱՄՆ նախկին նախագահի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ հարսանիքին Բուշը և նրա տիկինը մասնակցել են որպես մասնավոր անձինք և ընտանիքի բարեկամներ: Այս մասին գրում է lenta.ru-ն: