«Երևան մոլի» սեփականատերերի թվում են նաև Դուբայից 2 շեյխեր
26/09/2013 20:25

«Երևան մոլի» սեփականատերերի թվում են նաև Դուբայից 2 շեյխեր

«Երևան մոլ» առևտրի կենտրոնում շինարարությունը հայտնի չէ, թե երբ կավարտվի: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին շինարարությունը իրականացնող «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ից:

Ընկերությունից հրաժարվեցին հեռախոսը փոխանցել իրավասու որևէ անձի` նշելով, որ որևէ մեկը տեղում չէ, իսկ թե երբ կավարտվի շինարարությունը` ճշտենք «Երևան մոլից»:

Նշենք, որ այս ըկերությունը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին: Ա. Ախոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՍՊԸ-ն պատկանում է իր եղբորը և շինարարությունը իրականցվում է իրենց կողմից, սակայն ինքը անձամբ որևէ կապ չունի դրա հետ:

Նշենք, որ Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ` իրականում այս առևտրի կենտրոնի տերերն են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Դուբայից 2 խոշոր շեյխեր, թեև Գ. Խաչատրյանի անունից պաշտոնապես հերքում է տարածվել, որում նշված է, որ ինքն այս առևտրի կենտրոնի հետ որևէ կապ չունի:

«Երևան մոլի» սեփականատերերի թվում են նաև Դուբայից 2 շեյխեր