.jpg)
Ֆոբիաներն այսուհետ կբուժեն քնած ժամանակ
Քնած մարդու ուղեղի վրա գործադրած ազդեցությունը կարող է նպաստել ֆոբիաների և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների բուժմանը: Այսպիսի եզրահանգման են եկել Չիկագոյի Հյուսիսարևելյան համալսարանի Ֆայնբերգի բժշկագիտական դպրոցի նյարդաբանները:
Սովորաբար հիվանդներն իրենց վախերից ազատելու համար դիմում են էքսպոզիցիոն թերապիայի մեթոդի օգնությանը, որի ժամանակ ստիպված են լինում վերապրել իրենց վախը բժշկի հսկողության տակ: Սակայն այսպիսի մեթոդը կարող է անընդունելիորեն ցավոտ լինել:
Նյարդաբանները, Կատերինա Հաուների ղեկավարությամբ, մշակել են էքսպոզիցիոն թերապիայի մի ձև, որը կիրառվում է քնի ժամանակ:
Փորձի ընթացքում գիտնականներն արհեստական կերպով կամավորների վախն ասոցացրել են որոշակի բույրերի հետ: Երբ կամավորները պառկել են քնելու, դանդաղ քնի փուլում փորձի մասնակիցներին շրջապատող մթնոլորտային տարածությունը պարբերաբար լցվել է «վախի բույրով», որպեսզի հիշողություններ առաջացնի վախի մասին, սակայն պակաս հիվանդագին կերպով:
Վախի հանդեպ ունեցած հակազդեցությունն աստիճանաբար թուլացել է և, արթնանալով, մարդիկ արդեն ավելի քիչ են վախեցել այն իրադարձությունից, որի հոտը զգացել են քնի մեջ: