Հասան Ռոհանի. Ոչ մի ժողովուրդ չպետք է միջուկային զենք ունենա
26/09/2013 20:18

Հասան Ռոհանի. Ոչ մի ժողովուրդ չպետք է միջուկային զենք ունենա

Իսրայելը պետք է անմիջապես միանա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող «Միջուկային զենքի չտարածման համաժողով 2013»-ի շրջանակներում ունեցած ելույթի ընթացքում կոչ է արել, որպեսզի Իսրայելն առանց հապաղելու, անմիջապես միանա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Ռոհանին միևնույն ժամանակ Չմիավորման շարժման կազմակերպությանն առաջարկել է սեպտեմբերի 26-ը հռչակել Միջուկային զենքի ամբողջական ոչնչացման համաշխարհային օր:

Շարունակելով խոսքը՝ Ռոհանին հավելել է. «Ոչ մի ժողովուրդ չպետք է միջուկային զենք ունենա: Եկեք միջուկային զենքի փոխարեն հիմնենք ֆինանսական աղբյուրներ, որոնց միջոցով օգնություն կտրամադրենք աղքատներին և հիվանդներին»:

Նկատենք, որ Իրանը դեռևս 1968թ. է ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: 

Հասան Ռոհանի. Ոչ մի ժողովուրդ չպետք է միջուկային զենք ունենա