Էկոնոմիկայի նախարարի և փոխնախարարի միջև կոնֆլիկտ չկա. «Ենթադրություններ են»
26/09/2013 12:44

Էկոնոմիկայի նախարարի և փոխնախարարի միջև կոնֆլիկտ չկա. «Ենթադրություններ են»

Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հերքեց տարածված այն տեղեկատվությունը, թե իր և Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հարաբերությունները լարված են.

«Նախարարն ուղղակի վատառողջ է: Մարդիկ ուղղակի անհիմն ենթադրություններ են արել»,- ասաց Կարինե Մինասյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել էր, թե Էկոնոմիկայի նախարարությունում կոնֆլիկտ է հասունանում, քանի որ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին ամենևին էլ դուր չի եկել այն հանգամանքը, որ Մաքսային միության ընթացակարգերը պատրաստող հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնում է իր առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։

Էկոնոմիկայի նախարարի և փոխնախարարի միջև կոնֆլիկտ չկա. «Ենթադրություններ են»