.jpg)
Կավանի. «Նապոլիի» վրա չի ազդել իմ տեղափոխությունը»
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին խոստովանել է, որ չի ափսոսում «Նապոլիից» հեռանալու համար: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսի սաները բավական հաջող են սկսել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլը և կարողացել են հաղթել նախորդ տարվա եզրափակչի մասնակցին` Դորտմունդի «Բորուսիային»:
«Նապոլին ապացուցեց, որ բարձրակարգ թիմ է: Իմ տեղափոխությունը որևէ կերպ չի ազդել ակումբի վրա: Նրանք չեն զգում իմ բացակայությունը, և դա լավ է: Հիմա ամեն ինչ «Նապոլիի» ձեռքերում է:
Ինչո՞ւ հեռացա: Ժամանակակից ֆուտբոլում նման դեպքեր տեղի են ունենում, ուստի յուրահատուկ ոչինչ չկա: Տեսնո՞ւմ եք, «Նապոլին» շարունակում է առաջ գնալ, և ես հուսով եմ, ընթացիկ մրցաշրջանը հաջող կլինի իմ նախկին թիմի համար»,- նշել է Կավանին: