Կոստան կարող է համալրել Իսպանիայի հավաքականը
26/09/2013 18:23

Կոստան կարող է համալրել Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին հարցում է ուղարկել, որով թույլատվություն է խնդրում, որպեսզի «Ատլետիկոյի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստային հնարավորություն ընձեռնվի համալրել Իսպանիայի ազգային հավաքականի կազմը:

Ինչպես տեղեկացնում է «Football Espana»-ն, 24-ամյա Կոստան, ով վերջերս է ստացել Իսպանիայի քաղաքացիություն, այս տարի 2 անգամ հանդես է եկել բրազիլացիների կազմում: Իսպանացիները խնդրում են, որ ՖԻՖԱ-ն այս հանգամանքի վրա «աչք փակի», քանզի դրանք եղել են ընկերական հանդիպումներ:

Հիշեցնենք, որ ներկա պահին Դիեգո Կոստան «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ միասին գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցանկը: Հարձակվողներն իրենց ակտիվում ունեն 7-ական գոլ:
 

Կոստան կարող է համալրել Իսպանիայի հավաքականը