Մայրաքաղաքում 30 փողոց է հիմնանորոգվել
26/09/2013 19:36

Մայրաքաղաքում 30 փողոց է հիմնանորոգվել

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը շուրջ 90 տոկոսով ավարտված է: Հիմնանորոգման համար նախատեսված 30 փողոցներից մի քանիսում դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Հալաբյան փողոցում ջրակուտակումներից խուսափելու համար հատվածաբար գետնի նիշերը կբարձրացվեն: Միջնաշերտի և մայթերի եզրաքարերի փոխարինումից հետո մոտ օրերս կսկսվի ասֆալտապատումը:

Ասֆալտապատվում է նաև «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանին կից հրապարակը, որը նաև տոնական միջոցառումների անցկացման վայրերից մեկն է լինելու:

Հիշեցնենք, որ 2013 թվականին նախատեսված է շինբարեկարգել 2.5 միլիոն քառակուսի մետր տարածք:
 

Մայրաքաղաքում 30 փողոց է հիմնանորոգվել