.jpg)
26/09/2013 11:18
Փաշինյանը Փոստանջյանի հետ կատարվածի համար պարզաբանում է պահանջում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտում է ՌԴ հատուկ ծառայությունների տարբերանշաններ ունեցող համազգեստներով անձանց գործողությունները պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուս սահմանապահները խոչընդոտել էին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների տեղաշարժը Մեղրիում և կոտրել էին նրանց տեսախցիկը:
Ն. Փաշինյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հեռախոսազրույց ունեցա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Խստորեն դատապարտում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տարբերանշաններ ունեցող համազգեստներով անձանց գործողությունները Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի անդամի նկատմամբ: Ակնկալում եմ պատկան մարմիններից մանրամասն պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքում օտարերկրյա հատուկ ծառայության տարբերանշաններով անձանց գործողությունների վերաբերյալ, և առաջիկայում այս ուղղությամբ կձեռնարկեմ ԱԺ պատգամավորի իմ լիազորություններից բխող գործողություններ»: