Վարչապետ. Չմշակվող հողերի մեծ ծավալ կա
26/09/2013 18:07

Վարչապետ. Չմշակվող հողերի մեծ ծավալ կա

Այսօր կառավարությունը` հաշվի առնելով այն, որ Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերից ստացվել է աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի լրացուցիչ 326 տոննայի պահանջարկ, նախատեսել է նշված քանակը տրամադրել մինչև 3 հա ցանք կատարել ցանկացող տնտեսվարողներին:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ներկայացրեց մարզպետարաններից ստացված հայտը, որը կազմում է 3 հազար 779 տոննա սերմացու:

«Փաստորեն մենք 100 տոկոսով բավարարում ենք մարզերի ներկայացրած հայտերը, այսինքն` չկա որևիցե մի մարզ, որը մեզ ներկայացնի սերմացու ստանալու հայտ և մենք չբավարարենք: Մեր հիմնական խնդիրն է կրճատել չմշակվող հողերի ծավալները: Այս քաղաքականությունն արդեն դրական արդյունք տալիս է, բայց դեռևս չմշակվող հողերի մեծ ծավալ կա, և պետք է հետևողական լինենք, որպեսզի ամբողջությամբ այդ հողերը մշակվեն‰»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության որոշմամբ մեկ ամսով հետաձգվել է ս.թ. հոկտեմբերին անցկացվելիք փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամկետը:

Վարչապետ. Չմշակվող հողերի մեծ ծավալ կա