6 խորհուրդ իդեալական կին լինելու համար
26/09/2013 18:15

6 խորհուրդ իդեալական կին լինելու համար

Շատերն են ասում, որ ամուսնանալուց հետո կնոջ և տղամարդու միջև անհետանում են ռոմանտիկ հարաբերություններն ու ամեն բան դառնում է կենցաղային: Ներկայացնում ենք 6 խորհուրդ, որոնք կօգնեն վերականգնել ռոմանտիկան հարաբերությունները ու լինել իդեալական կին:

1. Ձեր համատեղ տունը մաքուր պահեք
Իդեալական կինը միշտ մաքրասեր է: Եվ կարևոր չէ, նա լվացքը ձեռքով, թե` նորագույն լավագույն մեքենայով է անում: Կարևորը ստացված արդյունքն է:

2. Սովորեք համեղ պատրաստել
Կարևոր չէ ձեր ամուսինը սովորական օֆիսային աշխատող է, թե` մեծահարուստ, նա միշտ ուրախ կլինի ճաշել ձեզ հետ ընտանեկան միջավայրում: Միշտ հիշեք, որ ոչ մի թանկարժեք ռեստորան չի փոխարինի տանը պատրաստած ճաշին:

3. Գեղեցիկ ու խնամված տեսք ունեցեք
Բազմաթիվ կանանց մեծագույն սխալն այն է, որ ամուսնությունից հետո նրանք այլևս չեն հետևում իրենց արտաքինին ու ամուսիններին օրվա վերջում դիմավորում են խալաթով ու անխնամ մազերով: Հիշեք` սա չի կարող դուր գալ ոչ մի տղամարդու:

4. Վստահեք ձեր ամուսնուն
Երբեք մի դրսևորեք հիվանդագին խանդ: Միաժամանակ չափավոր խանդը անհրաժեշտ է բոլոր հարաբերություններում: Թույլ տվեք, որ ընտանիքում բոլոր կարևոր որոշումները կայացնի ձեր ամուսինը կամ գոնե` լսեք նրա կարծիքը ու հաշվի առեք այն:

5. Լավ վերաբերվեք նրա ընտանիքին
Հարգելով նրա հորն ու մորը, դուք` հարգում եք նրան: Սիրեք նրա հարազատներին ճիշտ այնպես, ինչպես ձեր հարազատներին եք սիրում: Հիշեք` հիմա դուք մի ընտանիք եք:

6. Բազմազան դարձրեք ձեր սեռական կյանքը
Միօրինակությունն անկողնում կարող է կործանել անգամ ամենալավ հարաբերությունները:
 

6 խորհուրդ իդեալական կին լինելու համար