.jpg)
Ժամանակակից անցակետեր` 2.5 տարի հետո
2.5 տարի հետո պատրաստ կլինեն Գոգավան, Բավրա և Բագրատաշեն Հայաստանի և Վրաստանի արդեն արդիականացված սահմանային անցակետերը: Այսօր լրագրողներին Բագրատաշենի անցակետի հիմնարկեքի արարողության ժամանակ այս մասին ասաց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյան:
Նա նաև փոխանցեց, որ միջազգային կառույցները վարկ են տրամարդել, ստացվել է նաև դրամաշնորհ. Ֆինանսական միջոցները թույլ կտան անցակետերի շինաշխատանքներն ավարտելուց հետո քաղաքացիներին անցման համար տրամարդել 3-5 րոպե, մեքենաների համար` 5-7, բեռնատարների համար` մինչև 20 րոպե:
Գործող անցակետերով այս նորմատիվները պահպանել չեն կարողանում, քանի որ կառույցները նման հնարավորություններ չեն ընձեռում: