Արմեն Սարգսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան
27/09/2013 12:11

Արմեն Սարգսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենայկից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Սարգսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն)»,- ասված է երկրի ղեկավարի հրամանագրում:

 

Արմեն Սարգսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան