Նախագահը մասնակցեց Բագրատաշենի անցակետի հիմնարկեքի արարողությանը
27/09/2013 12:41

Նախագահը մասնակցեց Բագրատաշենի անցակետի հիմնարկեքի արարողությանը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Բագրատաշեն» սահմանային անցակետի հիմնարկեքի արարաողությանը, որի շինարարությունը տեղի է ունենում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ: Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց. «Այսօր ազդադարում ենք երեք անցումային կետերի շինաշխատանքների սկիզբը, որը մեր բարեփոխումային ծրագրերի առանցքներից է»:

Նրա խոսքով՝ շինաշխատաքների ավարտից հետո կունենանք ժամանակակից անցակետեր, որտեղ տեղադրված կլինեն վերջին մոդելի զննող, հսկող սարքավորումներ: Ինչ վերաբորւմ է սահմանային անցակետերում կոռուպցիոն ռիսկերին, ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ կոտուպցիոն ռիսկերը մինիմալ կլինեն, քանի որ մարդկային միջամտությունը էականորեն նվազելու է:

Նշենք, որ ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը 30 մլն 316 հազար եվրոյի վարկ է ստացել Եվրոպական ներդրումային բանկից պետական սահմանային անցումային կետերի ենթակառուցվածքներն արդիականացնելու համար և 10 մլն 293 հազար եվրոյի վարկ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից՝ Բագրատաշենում Հայաստանը Վրաստանին կապող կամրջի կառուցման համար:

Այդ վարկերի հետ 12 մլն եվրոյի դրամաշնորհ է հատակցվել Եվրոպական հանձնաժողովի հարևանության ներդրումային գործիք հիմնադրամի կողմից և 3 մլն եվրո ԵՄ արևելյան գործընկերության կողմից ֆինանսավորվող ՍՀԿ ծրագրի շրջանակներում:

Նախագահը մասնակցեց Բագրատաշենի անցակետի հիմնարկեքի արարողությանը