.jpg)
Բալոտելլին ուզում է լքել Իտալիան
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին ցանկանում է լքել A սերիան: Այս մասին տեղեկացնում է «Corriere Dello Sport»-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, Մարիոն ուզում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա, որտեղ «Մանչեսթեր Սիթիի» կազմում նա արդեն հասցրել է նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան արդեն իսկ սկսել է բանակցություններ վարել անգլիական ակումբների հետ և իր հաճախորդի համար հարմար տարբերակներ փնտրել, որպեսզի տրանսֆերը կայանա առաջիկա ձմռանը:
Բալոտելլին հույս ունի, որ Անգլիայում նա կլինի հանուրի ուշադրության կենտրոնում և ավելի լավ կկարողանա նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կկայանա հաջորդ տարի` Բրազիլիայում: