Հագնվելու մի քանի կանոն` թմբլիկ կանանց համար
27/09/2013 20:26

Հագնվելու մի քանի կանոն` թմբլիկ կանանց համար

Եթե դուք  թմբլիկ եք ու որևէ տեղ գնալիս ցանկանում եք իդեալական տեսք ունենալ, ապա հագուստն ընտրելուց առաջ հետևեք հետևյալ  կանոններին.

Ընտրեք բացառապես ձեր չափսերին համապատասխան հագուստ, հակառակ դեպքում՝ դուք ուղղակի կընդգծեք ձեր մարմնի թերությունները: 

Ոչ մի դեպքում բլուզը մի դրեք շրջազգեստի կամ տաբատի մեջ: Դա ամենաակնհայտ ձևով ընդգծում է գիրությունը:

Բարձրակրունկ կոշիկներ հագեք: Դա վիզուալ կերպով ավելի բարակ է ցույց տալիս ոտքերը: Ընդ որում, կրունկները պետք է լինեն բարձր, բայց ոչ շատ նեղ: Իսկ ընդհանրապես, թմբլիկ աղջիկները պետք է հրաժարվեն ցածրակրունկ կոշիկներից:

Գոտին կապեք կոնքազդրային հատվածում: Այն հիանալիորեն ընդգծում է կառուցվածքն ու նրբացնում իրանը: Ավելի բարեկազմ երևալու համար կարելի է նաև բիժուտերիա օգտագործել: Սակայն պետք է հրաժարվել խոշոր և կարճ ականջօղերից: Դրանք ավելի են ընդգծում հաստ և կարճ պարանոցը:

Մուգ գույնի հագուստ կրեք: Միանշանակ ճիշտ է, որ մուգ գույնի հագուստը հրաշքներ է գործում: Ավելի բարեկազմ երևալու համար ձեզ կօգնեն նաև բացից աստիճանաբար մգացող երանգով զգեստները: Դրանք հրաշալիորեն նրբացնում են կառուցվածքը:

Ուղղահայաց գծեր: Դրանք վիզուալ կերպով ավելի նիհար են ցույց տալիս, ի տարբերություն հորիզոնականի, որոնք գիրացնում են:

Լայն լանջաբացվածք: Հատկապես V-աձև դեկոլտեն վիզուալ կերպով բարեկազմ է դարձնում մարմնի վերին հատվածը:

Հագնվելու մի քանի կանոն` թմբլիկ կանանց համար