Գ. Կոստանյան. Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել
27/09/2013 17:20

Գ. Կոստանյան. Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը չգիտե, թե ով է լինելու զինվորական դատախազ, այդ հարցը դեռ չի քննարկվել: Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով  ԱԺ խմբակցություններում հանդիպումը, հայտարարեց դատախազի թեկնածու Գ. Կոստանյանը: «Դեռ դրա ժամանակը չէ»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք նա էլ է պատրաստվում է նույն կերպ հեռանալ, ինչպես Աղվան Հովսեփյանը, Գ.Կոստանյանը  պատասխանեց կտրուկ. «Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել»:

Ինչ վերաբերում է իր և Աղվան Հովսեփյանի հարաբերություններին, Գ.Կոստանյանը վստահեցրեց, որ մեծ հարգանք ունի արդեն նախկին գլխավոր դատախազի նկատմամբ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Լարված հարաբերություններ երբեք չեն եղել, եղել են կառուցողական, աշխատանքային հարաբերություններ»:

Նախորդող հրապարակումներ՝ Աղվան Հովսեփյանը համբուրեց դատախազության շենքի դուռը

 Դատախազի պաշտոնում Նախագահն առաջադրել է Գ. Կոստանյանի թեկնածությունը

Գ. Կոստանյան. Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել