.jpg)
«Давай, до свидания»-ի թալիշ հերոսը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
«Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի «Ты кто такой? Давай, до свидания!» տեսանյութի հերոս Գիլալ Մամեդովն այսօր դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: Ընդ որում Մամեդովն իր պատիժը կկրի խիստ պահպանության ռեժիմի բանտում: Այս մասին գրում է «КоммерсантЪ»-ը:
Նրան մեղավոր են ճանաչել պետական դավաճանության ու ազգամիջյան խտրականություն քարոզելու ու ատելություն սերմանելու մեջ:
Նշվում է, որ երբ դատավորն ընթերցել է դատավճիռը ներկաները սկսել են անիծել նրան ու բղավել են «Ты кто такой? Давай, до свидания»: