Հաքերները գողացել են Մ. Օբամայի, Բ. Գեյթսի և Բեյոնսեի անձնական տվյալները
27/09/2013 13:31

Հաքերները գողացել են Մ. Օբամայի, Բ. Գեյթսի և Բեյոնսեի անձնական տվյալները

ԱՄՆ-ում մի քանի միլիոն ամերիկացիների անհատական տվյալներ հասանելի են դարձել հաքերներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով BBC-ին:

Հաքերները ներթափանցել են բրոքերի կորպորատիվ համակարգչային համակարգ, որտեղ պահվում են հաճախորդների մասին տեղեկություններ: Հաքերներին հաջողվել է ձեռք բերել տվյալների բազայում պահվող սոցիալական ապահովության համարը, ինչպես նաև` նույնականացման քարտերի մասին տեղեկատվությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, հաքերների գործողություններից տուժել են նաև հայտնի մարդիկ՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, գործարար Բիլ Գեյթսը, դերասան Էշթոն Քութչերը և երգչուհի Բեյոնսեն:

ԱՄՆ հետախուզական ծառայություններն ուսումնասիրում են տեղի ունեցածը:
 

Հաքերները գողացել են Մ. Օբամայի, Բ. Գեյթսի և Բեյոնսեի անձնական տվյալները