.jpg)
Խանդը հոգեկան հիվանդություն է. Ուսումնասիրություն
Իտալացի գիտնականները պարզել են, որ խանդը ուղեղի պաթոլոգիկ շեղում է և բուժվում է բացառապես դեղերով:
Ըստ ուսումնասիրողների, երբ կինը խանդում է, նրա օրգանիզմում պակասում է տրամադրությունը կարգավորորղ սերոտոնին հորմոնը: Դրա պակասը լրացնելու համար՝ օրգանիզմը դիմում է ծայրահեղ միջոցի՝ հրահրում է տարատեսակ կոնֆլիկտներ: Մասնագետները պնդում են, որ ժամանակին չբուժվելու դեպքում՝ հորմոնալ դիսբալանսը կարգավորելու այս տարբերակը կարող է դառնալ հիմնական: Այսպիսով ընտանիքում կռիվներով զուգորդվող խանդի տեսարաններն անպակաս կլինեն:
Իրականում, խանդոտ մարդկանց այդպիսի վարքը պայմանավորված է ուղեղի որոշակի գործառույթների խանգարումով: Ագրեսիվ պահվածքի դրսևորումներից է, մասնավորապես, վրեժխնդրության ցանկությունը, որի ժամանակ դոֆամին հորմոնն ավելի շատ է արտադրվում: