.jpg)
Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարը Կ. Փոլադյանն է
Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամնետի տեղեկատվական կենտրանի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է Միսակ Մարտիրոսյանին ազատվել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից: