.jpg)
ՀԱԿ-ը Գևորգ Կոստանյանին է ներկայացրել Տիգրան Առաքելյանի գործը
ՀՀ գլխավոր դատախազի առաջադրված թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության պատգամավորներն առաջ են քաշել բազմաթիվ հարցեր, որոնք տեղի են ունեցել և ունենում մեր երկրում: Ամփոփելով հանդիպումը` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք ներկայացրեցինք, որ գլխավոր դատախազ Հովսեփյանը ոչ միայն չի բացահայտել Մարտի 1-ի սպանությունները, այլև` պարտակել է այդ հանցագործությունների բացահայտումը, և մենք ներկայացրել ենք Փաստահավաք խմբի փաստաթղթերը, որոնք վկայում են, թե քննիչները փաստեր են ոչնչացրել»:
Խմբակցության պատգամավորները Գ.Կոստանյանին են ներկայացրել նաև մարտիմեկյան դեպքերին հաջորդած դատավարությունները, ու ինչպես Զուրաբյանն ասաց, թե բազմաթիվ դատախազներ ու քննիչներ կայացվել են ակնհայտ անարդար վճիռներ:
Պատգամավորը հայտնեց նաև, որ իրենք գլխավոր դատախազի թեկնածուին են ներկայացրել նաև Տիգրան Առաքելյանի և երեք ՀԱԿ ակտիվիստների գործը, ինչպես նաև` ՍԴՀԿ-ի դեմ ոտնձգությունների հարցը:
Ամփոփելով խոսքը` Լ. Զուրաբյանը նշեց, որ իրենք Գ.Կոստանյանից հետաքրքրվել են, թե ինչ քայլեր է պատրաստվում անել, ինչին ի պատասխան Կոստանյանը նշել է, ինչպես փոխանցեց Զուրաբյանը, հետևյալը.
«Այդ բոլոր հարցերը դեռ պետք է ուսումնասիրի, որովհետև այդ բոլորին ծանոթ է միայն լրատվամիջոցների հրապարակումներից և չի կարող, բնականաբար, իր անելիքների մասին պատկերացումները հիմնել այդ հրապարակումների վրա: Դա հասկանալի է, և իր ներկայացմամբ` իր գործողությունները կլինեն բացարձակ օրենքի և իրավականության սահմաններում»:
Նախորդող հրապարակում` Լ. Զուրաբյան. Գ. Կոստանյանը բոլոր առումներով ավելի ընդունելի է մեզ համար