Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը
27/09/2013 19:26

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը և զարգացնել միջպետական հարաբերությունները:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Գվատեմալայի նորանշանակ դեսպանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին կանի հնարավորը՝ լիարժեք օգտագործելու երկկողմ հարաբերությունները զարգացնելու ներուժը և հաջողություններ է մաղթել նրան այդ գործում: 

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը