Սուրճի նստվածքը կարելի է որպես դեմքի սկրաբ օգտագործել
27/09/2013 18:25

Սուրճի նստվածքը կարելի է որպես դեմքի սկրաբ օգտագործել

Սուրճի բաղադրության մեջ պարունակվող հանքային նյութերը, միկրոէմենտները քնից արթնացնում են ոչ միայն մեր օրգանիզմը, այլև` մաշկը: Սուրճը դեմքի մաշկը դարձնում է էլաստիկ, պայքարում է ծարացման դեմ և  ունի հակաբորբոքային ազդեցություն:

Այնպես որ, ամեն առավոտ դեմքին քսեք սուրճի լուծույթից պատրաստած սառցաբեկորները, որոնք հարկավոր է նախօրոք եփել և սառեցնել: Դրանք կփափկեցնեն և թարմություն կհաղորդեն ձեր մաշկին:

Երեկոյան, երբ աչքերն արդեն այտուցված և հոգնած են լինում համակարգչի դիմաց երկար աշախատելու պատճառով, սուրճի սառցաբեկորները դրեք դրանց վրա և զգացեք, թե ինչպես է սուրճը  հանգստացնում և հանում աչքերի լարվածությունը:

Սուրճի նստվածքը կարող եք օգտագործել որպես մաշկը մաքրող միջոց` սկրաբ: Այն քսեք դեմքին, մերսող շարժումներով տարածեք և արդյունքն ակնհայտ կլինի: Նշենք նաև, որ այս սկրաբն օգնում է ազատվել ցելուլիտից:

 

Սուրճի նստվածքը կարելի է որպես դեմքի սկրաբ օգտագործել