Տրայան Հրիսթեա. Եվրամիությունը երես չի թեքում Հայաստանից
27/09/2013 13:10

Տրայան Հրիսթեա. Եվրամիությունը երես չի թեքում Հայաստանից

Եվրամիությունը երես չի թեքում Հայաստանից: Պարզապես ցանկալի կլիներ իմանալ, թե ինչ ձևերով ենք շարունակելու աշխատել այսուհետ: Այս մասին այսօր «Բագրատաշեն» սահմանային անցակետի հիմնարկեքի արարողության ժամանակ անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Նա ասաց, որ Եվրամիությունը հարգանքով է մոտենում իր գործընկերների ինքնիշխան և անկախ որոշումներին:

«Մենք շարունակում ենք նվիրված մնալ մինչ օրս ձեռք բերվածին: Պարզապես ցանկալի կլիներ իմանալ, թե ինչ ձևով ենք շարունակելու աշխատել, որպեսզի մեզ հետ աշխատանքը չհակասի ՄՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»,-ասաց Հրիսթեան:
 

Տրայան Հրիսթեա. Եվրամիությունը երես չի թեքում Հայաստանից