Վենգեր. «Պատրաստ եմ հավերժ մարզել «Արսենալը»
27/09/2013 19:35

Վենգեր. «Պատրաստ եմ հավերժ մարզել «Արսենալը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ակումբի սեփականատեր Սթեն Կրոնկեի խոսքերը, ով ցանկություն էր հայտնել 63-ամյա մասնագետին նոր պայմանագիր առաջարկել: Վենգերը նշել է, որ պատրաստ հավերժ աշխատել լոնդոնյան թիմում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Կրոնկեի աջակցությունը մեծ պատիվ է ինձ համար: Պատրաստ եմ հավերժ մնալ այստեղ և մարզել «Արսենալը»: Դա ինձ անմահ կդարձնի:

Հարկ չեմ համարում ներկա պահին խոսել պայմանագրիս երկարաձգման մասին, քանզի հիմա ամենակարևորը թիմի խաղի և արդյունքների վրա կենտրոնանալն է»,- նշել է Վենգերը:
 

Վենգեր. «Պատրաստ եմ հավերժ մարզել «Արսենալը»