.jpg)
Բալոտելլի. «Մարդիկ սպասում էին, որ ես վրիպեմ 11 մետրանոցից»
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին բացատրել է, թե Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Նապոլիի» (1:2) հետ հանդիպման ժամանակ ինչու չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Հիշեցնենք, որ Մարիոն մարզական կարիերայի ընթացքում վրիպում էր առաջին անգամ:
«Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար, բայց մարդիկ իսկապես սպասում էին, որ ես վրիպեմ: Այդ պահին ես կորցրեցի զգոնությունս, իսկ Ռեյնան հիանալի գործեց: Ես նայում էի նրա աչքերին, բայց ոչ ամբողջ ընթացքում: Հետո հայացքս իջեցրեցի ցած և… չկարողացա խփել: Այդ խաղում 5 անգամ հարվածեցի դարպասին, սակայն գոլ խփելու բոլոր փորձերս ավարտվեցին անհաջողությամբ: Երևում է, իմ օրը չէր»,- նշել է Բալոտելլին: