.jpg)
16-ամյա բրիտանացի անչափահասը ձերբակալվել է «դարի կիբերհարձակման» համար
Անչափահասը, ում անունը գաղտնի է պահվում, դարի մեծագույն կիբերհանցագործության համար ձերբակալվել է դեռևս ապրիլին, սակայն այդ մասին տեղեկությունը տարածվել է միայն օրերս:
Միևնույն ժամանակ ձերբակալվել է նաև կիբերհանցագործոըւթյան գլխավոր կասկածյալ Cyberbunker ընկերության ներկայացուցիչ Սվեն Օլաֆ Կամֆիուսը՝ «Spamhaus» կազմակերպության վրա գործած հարձակման համար: Այս մասին գրում է The London Evening Standard-ը:
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալության պահին անչափահասի համակարգիչը միացված է եղել տարբեր վիրտուալ համակարգերի ու ֆորումների: Բրիտանացի անչափահասը կասկածվում է սեփական հաշվի միջոցով խոշոր գումարներ փոխանցելու մեջ: Առանձին քրգործ է հարուցվել նաև ֆինանսական օպերացիաների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հարձակման հիմնական թիրախը «Spamhaus» կազմակերպությունն էր, որը պայքարում է ուղարկվող սպամերի դեմ: Կազմակերպությունը գրասենյակներ ունի Ժնևում և Լոնդոնում, կազմակերպության տվյալների բազայում գրանցվում են սպամ ուղարկող հասցեները:
Հարձակումից հետո Կամֆիուսը հայտարարել էր, թե «Spamhaus» ընկերությունը իրավունք չունի որոշելու՝ ինչը պետք է տարածվի համացանցում, ինչը՝ ոչ: