.jpg)
2014թ-ի բյուջեի լրացուցիչ ծախսերը
2014 թ-ի բյուջեով նախատեսվում է աշխատավարձերի աճի հետ կապված՝ տրամադրել 36.6 մլրդ դրամ գումար: Այսօր կառավարության արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Թոշակների գծով առաջարկվում է բյուջեում հունվարի մեկից 15 տոկոսի չափով ավելացում, նախատեսվում է լրացուցիչ 34.1 մլրդ դրամի չափով հատկացում:
Ֆինանսների նախարարը նաև նշեց, որ 2014 թ.-ի հունվարից Հայաստանն անցնում է կուտակային կենսաթոշակային նոր համակարգի և այդ ամսվա համար նախատեսվում է բյուջեում լրացուցիչ 20 մլրդ 700 մլն դրամի հատկացում:
Երեխայի ծննդյան համար միանվագ նպաստների գծով բյուջեում առաջարկվում 3 մլրդ 900 մլն դրամի լրացուցիչ ծախս, տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով լրացուցիչ 4 մլրդ 800 մլն դրամ:
Լրացուցիչ 8 մլրդ դրամ է նախատեսվում կապիտալ ծախսերի գծով, իսկ գիտության գծով նախատեսվում է 1 մլրդ 300 մլն դրամի չափով գումար: