Երևանում բացվեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրին
28/09/2013 11:40

Երևանում բացվեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրին

Րոպեներ առաջ Երևանի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան 52 հասցեում բացվեց Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. փետրվարի 19-ին գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրին:

Բացմանը մասնակցում են բարոնուհի Քերոլայն Քոքսը, Գուրեն Մարգարյանի հարազատները, ինչպես նաև՝ այլ պաշտոնատար հյուրեր ու դեսպաններ:

Կիսանդրին բացեցին զինվորի մայրն ու բարոնուհին:

Նշենք, որ կիսանդրու բացման համար գումար է հայթայթել «Գուրգեն Մարգարյան» հիմնադրամը:

Երևանում բացվեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրին