Ջոկովիչը տանուլ տվեց «Սեռերի հակամարտությունը»
28/09/2013 18:00

Ջոկովիչը տանուլ տվեց «Սեռերի հակամարտությունը»

Աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իրեն անչափ դուր է եկել չինուհի Լի Նայի հետ ցուցադրական ելույթը և որ բարեգործություն անելն իրեն հաճույք է պատճառում: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:

Նշենք, որ «Սեռերի հակամարտություն» անվանումը կրող մրցավեճին հետևում էին բազմաթիվ երկրպագուներ, և այս պայքարում Լի Նան 3:2 հաշվով կարողացավ պարտության մատնել սերբ թենիսիստին:

«Ցուցադրական մրցելույթներն ինձ բավականաչափ օգնեցին և հիմա սպասում եմ արդեն պաշտոնական հանդիպումներին: Բարեգործություն անելն ինձ մեծ հաճույք է պատճառում: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր եկել էին մեզ աջակցելու»,- նշել է Ջոկովիչը:
 

Ջոկովիչը տանուլ տվեց «Սեռերի հակամարտությունը»