Դատարանը որոշել է կատվին վտարել հանրակացարանից
28/09/2013 18:07

Դատարանը որոշել է կատվին վտարել հանրակացարանից

Պարսկական Յաշա կատուն, դատարանի որոշմամբ, պետք է լքի իր բնակության վայրը:

Կատուն 13 տարեկան է, իր կամքից անկախ հայտնվել է երկու հարևանների կենցաղային վեճերի կենտրոնում: Կատվի տերը մեկ տարի առաջ տեղափոխվել է Կուրգանայի կենտրոնում գտնվող հանրակացարան: Հարևանների հարաբերությունները հարթ չեն եղել, նրանք վիճել են ընդհանուր օգտագործման վայրերի պատճառով: Շուտով հարևանը հայտարարել է, որ կատուն, ինչպես նաև նրա տերը, չարամտորեն խախտում է հանրակացարանի կանոնները:

«Կատվի սկուտեղը գտնվում է լոգարանում, կատուն քնում է միջանցքում և ամբողջ հանրակացարանում տարածում է իր հոտը»,- ասել է Նիկոլ Պետրովիչը:

Համաձայն հանրակացարանի կանոնների՝ բնակիչն իրավունք ունի ընտանի կենդանի պահելու, սակայն միայն իր սենյակում: Այդ պատճառով է, որ դատարանը որոշում է կայացրել կատվին վտարել հանրակացարանից:

Յաշկան առայժմ ապրում է տիրուհու ծանոթների տանը. նրա տերը հույս ունի, որ սա ժամանակավոր է, նա մոտ ապագայում կդիմի դատարան:

«Թող հարևանս հավաքի բոլոր պահարաններն ու դարակներ, Յաշկային որևէ մեկին չեմ տա»,- ասել է կինը:

 

Դատարանը որոշել է կատվին վտարել հանրակացարանից