Իրանի ԱԳ նախարարը հրավիրվել է Մեջլիսի ազգային անվտանգության  հանձնաժողով
28/09/2013 16:50

Իրանի ԱԳ նախարարը հրավիրվել է Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողով

Օբամա-Ռոհանի հեռախոսազրույցի առնչությամբ Իրանի ԱԳ նախարարը հրավիրվել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողով: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի օրը կայանալիք ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում նախատեսվում է, որ ԱԳ նախարարը պատգամավորներին կներկայացնի ՄԱԿ-ի ԱԳ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների, արձանագրած հաջողությունների, ինչպես նաև՝ Օբամայի և Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցին առնչվող մանրամասներ:

Հիշեցնենք, որ այս գիշեր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ,
 որը 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո նախագահների մակարդակով առաջին շփումն էր:

Նախորդող հրապարակում՝ Պատմական իրադարձություն. Իրանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել 

Իրանի ԱԳ նախարարը հրավիրվել է Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողով