.jpg)
Երեխաների բերանը կպչուն ժապավենով փակել սպառնացող դաստիարակը դեռ աշխատում է
Օմսկի մանկապարտեզներից մեկում շարունակում է աշխատել այն դաստիարակչուհին, ով երեխաների բերանը կապել էր կպչուն ժապավենով: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Դատախազության ստուգումներից հետո միանգամից 2 մանկապարտեզներում բացահայտվել են նման դեպքեր: Իսկ ստուգումներ անցկացվել են ծնողներից մեկի բողոքի հիման վրա:
Մանկապարտեզի տնօրենը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ, իսկ դաստիարակներից մեկը պատմել է, որ ընդամենը սպառնացել է այդկերպ վարվել, սակայն չի արել դա: