.jpg)
Նատալյա Օրեյրոյի մասնակցությամբ ֆիլմը ներկայացվել է «Օսկարի»
Արգենտինայի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան «Օսկարի» «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացրել է ռեժիսոր Լյուսիա Պուենսոյի «Վակոլդա» ֆիլմը:
ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտնի դերասանուհի Նատալյա Օրեյրոյի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է Խուան Խոսե Կապանելիի «Կախարդական ֆուտբոլ» ֆիլմին: Քվեարկության արդյունքում «Վակոլդա» ֆիլմը ստացել է 50,3% ձայն, իսկ «Կախարդական ֆուտբոլը»` 37,75%:
Ֆիլմը պատմում է արգենտինական Պատագոնիայում թաքնվող նացիստական հանցագործ Յոզեֆ Մենգելի և արգենտինական ընտանիքի հետ նրա հարաբերությունների մասին: