Ք.Քոքս. Ստեփանակերտի օդանավակայանը պիտի վերաբացվի հումանիտար նպատակներով
28/09/2013 16:21

Ք.Քոքս. Ստեփանակերտի օդանավակայանը պիտի վերաբացվի հումանիտար նպատակներով

Ստեփանակերտի օդանավակայանը պետք է վերաբացվի՝ մարդասիրական, հումանիտար նպատակներին ծառայելու համար: Այն պետք է օգտագործեն հասարակ քաղաքացիները: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Բրտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքս:

«Բնականաբար, այդ օդանավակայանն անհրաժեշտ է մարդկանց տեղափոխման համար: Անշուշտ դրա գործարկումով ավելի կակտիվանա կապը Հայաստանի ու Արցախի միջև»,- ասաց բարոնուհին:

Aysor.am-ը Քերոլայն Քոքսից հետաքրքրվեց, ինչպե՞ս է նա վերաբերում Ադրբեջանի կողմից Ստեփանակերի օդանավակայնի վերաբացմանն դեմ ուղղված սպառնալիքներին.

«Ես չեմ զարմանում Ադրբեջանի նման հայտարարություններից, քանի որ այդ պետությունն արդեն սովոր է նման պահվածքին: Հիշենք օրական 400 գրադները, որոնք գցում էին Ստեփանակերտի ու այդ քաղաքի խաղաղ բնակչություն վրա: Ադրբեջանը բազմիցս օգտագործել է իր զենքերը, օդանավները, քաղաքացիական թիրախներ խոցելու համար: Հիմա ես վախենում եմ, որ Ադրբեջանը չի էլ փոխվել: Հույս ունեմ, որ այդ երկիրը մի օր կփոխվի ու կդառնա ավելի ժողովրդավար»,- ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը:

 

Ք.Քոքս. Ստեփանակերտի օդանավակայանը պիտի վերաբացվի հումանիտար նպատակներով