Սուդանում դադարեցրել են 2 խոշոր ալիքի հեռարձակումը և փակել բազմաթիվ թերթեր
28/09/2013 17:31

Սուդանում դադարեցրել են 2 խոշոր ալիքի հեռարձակումը և փակել բազմաթիվ թերթեր

Սուդանի իշխանություննփերը դադարեցրել են  երկու հեռուստաալիքի  հեռարձակումը և փակել մի քանի թերթեր: Sky News Arabia -յի և Al Arabiay-ի հեռարձակումը դադարեցվել է այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունները ցուցադրել են երկրում ընթացող բողոքի ցույցերը` ներկայացնելով նաև ընդդիմության դիրքորոշումը:

Իշխնություններն այսքանով չեն բավարարվել և հայտարարել են, որ լրատվամիջոցների աշխատակիցներն, ովքեր Սուդանի քաղաքացի չեն, պետք է անհապաղ լքեն երկիրը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:


 

Սուդանում դադարեցրել են 2 խոշոր ալիքի հեռարձակումը և փակել բազմաթիվ թերթեր