Հայաստան-Վրաստան` 3:1
28/09/2013 17:21

Հայաստան-Վրաստան` 3:1

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի մինչև 17 տարեկանների և Վրաստանի իրենց հասակակիցների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռաֆայել Դարբինյանը, Ռոբերտ Մինասյանը և Տիգրան Ղազարյանը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ռատի Արզիլաձեն:
 

Հայաստան-Վրաստան` 3:1