Վալդեսը վիրավորել է Պիկեին
28/09/2013 16:41

Վալդեսը վիրավորել է Պիկեին

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոն»-«Ռեալ Սոսյեդադ» (4:1) հանդիպման ժամանակ կատալոնյան թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսն աչքի է ընկել անպատշաճ ժեստով, որն ուղղված էր իր թիմակից Հերարդ Պիկեին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

Պատճառն այն էր, որ Պիկեն գնդակը չէր փոխանցել Վալդեսին: Դարպասապահն էլ իր զայրույթը որոշել էր արտահայտել` միջնամատ ցույց տալով խաղընկերոջը: Եվ այս ամենը տեղի էր ունեցել բազմահազար երկրպագուների աչքի առաջ:
 

Վալդեսը վիրավորել է Պիկեին