Համաներման փաստաթղթի վրա դեռ աշխատում են
28/09/2013 09:26

Համաներման փաստաթղթի վրա դեռ աշխատում են

ՀՀ անկախության տոնի առթիվ սպասվելիք համաներման մասին լուրերը մինչ օրս դեռ պաշտոնապես չեն հաստատվել: Բայց և չեն հերքվել: Դեռևս օգոստոսի 29-ին «Ժողովուրդը» հրապարակեց տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընդգրկուն համաներում հայտարարել: Ու սպասվում էր, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ Ս. Սարգսյանը կդիմեր ԱԺ-ին հաջորդ շաբաթ սկսվելիք քառօրյայի ընթացքում: Սակայն ԱԺ-ում «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համաներման առաջարկություն դեռ չեն ստացել:

ՀՀ նախագահի նստավայրի թերթի աղբյուրներից էլ թերթը տեղեկացել է, որ փաստաթուղթը պատրաստ չէ, նստավայրում աշխատում են դրա վրա: 

Համաներման փաստաթղթի վրա դեռ աշխատում են