Նախկին պաշտոնյայի կինն ինքնասպանություն է գործել
28/09/2013 09:38

Նախկին պաշտոնյայի կինն ինքնասպանություն է գործել

Երեկ՝  երեկոյան, «Ժողովուրդը» տեղեկացել է, որ ինքնասպան է եղել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը:

Թերթի տեղեկություններով, Ղուշչյանի կինը՝  Նարինե Առաքելյանը բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած է նետել: Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդին» չի հաջողվել պարզել: 

Նախկին պաշտոնյայի կինն ինքնասպանություն է գործել