.jpg)
Իսպանիայում 131 տարի առաջ սկսված տաճարի շինարարությունը կավարտվի 2026 թ.-ին
Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սուրբ Ընտանիքի մայր տաճարի (Sagrada Família) շինարարությունն ընթանում է 1882 թ․-ից, որի ճարտարապետն է Անտոնիո Գաուդին։
Տաճարի կառուցման համար ի սկզբանե նախատեսված է եղել երկար տարիներ։ Երբ Անտոնիո Գաուդիին քննադատում էին այս պատճառով, նա ասում էր․ «Իմ հաճախորդը չի շտապում»։
Տաճարը UNESCO-ի համաշխարհային ժառանգության միակ անավարտ կառույցն է, որի շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել 2026 թ-ին։
Օրերս Sagrada Família-ի Youtube-ի էջում տեղադրվել է 90 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպիսին է լինելու տաճարի վերջնական տեսքը՝ 2026 թ․-ին։