Արտակ Շաբոյանը 3 ամիս է` չի պատասխանում ավագանու անդամի հարցմանը
30/09/2013 18:58

Արտակ Շաբոյանը 3 ամիս է` չի պատասխանում ավագանու անդամի հարցմանը

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևան քաղաքում ուղևորափոխադրող կազմակերպությունների պայմանագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ հուլիսի 25-ին խմբակցության անունից հարցումով դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:

Նա նշել է, որ ուղեվարձի թանկացման հիմքում ընկած ուղևորափոխադրող կազմակերպությունների գրավոր դիմում-հիմնավորումներից ակնհայտ է, որ նրանք գրեթե միաժամանակ՝ 2013թ.-ի հուլիսի սկզբին, կարծես միմյանց հետ պայմանավորված, ուղեվարձը թանկացնելու նպատակով դիմել են Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով ծախսերի ավելացման հաշվարկներ, որոնք միմյանցից այնքան էլ չեն տարբերվում:

Խմբակցության անդամները ուղևորափոխադրող 49 կազմակերպություններից 48-ի՝ միաժամանակ դիմելու ու նույնաբովանդակ գործողություններում միտում են տեսնում: Բախշյանը խնդրել էր նշված արատավոր երևույթը ուսումնասիրել, պատժամիջոցներ ձեռնարկել, ինչպես նաև՝ պարզաբանել, թե որքանով է ազատ մրցակցությունն ապահովվել ուղևորափոխադրող 49 կազմակերպությունների միջև:

Չստանալով որևէ պատասխան՝ սեպտեմբերի 12-ին նա կրկին նամակով դիմել Շաբոյանին՝ հիշեցնելով հարցման մասին և ակնկալելով պատասխան, սակայն, Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ առ այսօր որևէ արձագանք չկա:
 

Արտակ Շաբոյանը 3 ամիս է` չի պատասխանում ավագանու անդամի հարցմանը