Երկու մեդալ` Բուլղարիայից
30/09/2013 11:28

Երկու մեդալ` Բուլղարիայից

Բուլղարիայում ավարտվել է մինչև 15-16 տարեկան աղջիկների բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 50 կգ քաշային կարգում մեր հանրապետությունը ներկայացնող Անուշ Գրիգորյանը, ով պայքար էր մղում ոսկե մեդալի համար, բավարարվեց արծաթով: Նկատի ունենալով մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի խոսքերը, որ մեր աղջիկները երբեք մրցման չէին մասնակցել, կարելի է ասել, որ Անուշ Գրիգորյանի արծաթե և Անի Հովսեփյանի բրոնզե մեդալներն արդեն նվաճում են: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ աղջիկներն այսօր առավոտյան վերադարձել են Երևան:

Երկու մեդալ` Բուլղարիայից