.jpg)
Ֆրանկ Դե Բուր «Բալոտելլին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Միլանի» հետ կայանալիք հանդիպման նախաշեմին «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը հույս է հայտնել, որ իր թիմը կկարողանա հասնել դրական արդյունքի, ինչպես նաև ընդգծել է, որ միլանյան թիմի հարձակվող Մարիո Բալոտելլին միայնակ կարող է վճռել ցանկացած հանդիպման ելք: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Բալոտելլին նման է Մեսսիին: Նա նույնպես կարող է միայնակ վճռել ցանկացած հանդիպման ելք: Մարիոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, իսկ նրա կողքին հանդես են գալիս բարձրակարգ խաղացողներ:
Այնուամենայնիվ, տրամադրված եմ լավատեսորեն: Եթե հանդիպման ողջ ընթացքում կենտրոնացված գործենք, ապա կկարողանանք հասնել դրական արդյունքի»,- նշել է Դե Բուրը: