Հրդեհ է բռնկվել Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում
30/09/2013 11:08

Հրդեհ է բռնկվել Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում

Նախօրեին ժամը 22.53-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի «Արթուրս» հանգստյան գոտու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում: Ամբողջությամբ այրվել է չբնակեցված 6 վագոն տնակ՝ (600 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել՝ 04.05-ին: 

Հրդեհ է բռնկվել Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում