«Գրանդ Քենդին» հերքում է. Ընկերությունը Արզականում տարածք չունի
30/09/2013 12:45

«Գրանդ Քենդին» հերքում է. Ընկերությունը Արզականում տարածք չունի

Կոտայքի մարզի Արզական գյուղի տարածքում «Գրանդ Քենդի» ընկերությունը որևէ սեփականություն չունի: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Բրուտյանը:

Նրա խոսքով` իրենք այդ մասին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նշենք, որ ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, նախօրեին հրդեհ է բռնկվել Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում:

Հարցին` իսկ «Գրանդ Քենդիում» վերջին հրդեհի վնասների չափը հայտնի՞ է, նա ասաց, որ դեռևս հաշվում են, թեև վնասը մեծ չէ, իսկ նոր հրդեհի վտանգ չկա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին «Գրանդ Քենդիում» հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է 1800 քմ տարածք:

Նախորդող հրապարակում` Հրդեհ է բռնկվել Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում

 «Գրանդ Քենդիում» բռնկված հրդեհը մարվել է

Հրդեհ «Գրանդ քենդի» ՍՊԸ-ի տարածքում

«Գրանդ Քենդիի» հրդեհի ժամանակ հրշեջներից մեկը հոսպիտալացվել է

  

«Գրանդ Քենդին» հերքում է. Ընկերությունը Արզականում տարածք չունի