.jpg)
Լոնդոնում այրվել է ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող նավակը (Տեսանյութ)
Լոնդոնում Թեմզա գետի վրա այրվել է ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող շոգենավ, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ, 2-ը՝ հոսպիտալացվել:
Topnews.ru-ի փոխանցմամբ, նավակում հրդեհի բռնկման պահին գտնվել է 30 մարդ, ուղևորները սկսել են դուրս նետվել նավակից: Տուժածներին օգնություն են ցուցաբերել Թեմզայով անցնող նավակները:
Նշվում է, որ նավակում եղել են զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Ավստրալիայից և Շվեդիայից: