Շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ
30/09/2013 10:00

Շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ

Այսօր հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ, այստեղ ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճ անձրև, ամպրոպ և քամի 18-20մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am կայքից:

Իսկ արևմտյան շրջաններում, նաև Արարատյան դաշտում դիտվող առանց տեղումների, արևային եղանակը կպահպանվի ողջ օրվա ընթացքում, երեկոյան տեղ-տեղ հնարավոր է ամպամածության ավելացում, առանձին վայրերում հնարավոր է քամի 13-18մ/վրկ:

Երևանում սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Ցերեկը կլինի +23+25, երեկոյան +17+19 աստիճան տաքություն:

 

Շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ