.jpg)
30/09/2013 19:05
Նոր Նորքի 9-րդ զանգվածում ջուր չի լինի
Վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Երևան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: